|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը և նրա հարսնացուն` Տաթեւ Մանուկյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Տաթև Մանուկյանը նշեց, որ 10-րդ օրն է, որ գտնվում են Հայաստանում, եկել են` թե' Սուրբ Զատիկը նշելու, թե' ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու համար:
«Ամուսինս արդեն 12 տարի է` Հայաստանում Լյուքսեմբուրգի հյուպատոսն է, նա ավելի քան 20 անգամ եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայոց ցեղասպանության հարցը նա շատ անգամներ է բարձրացրել Եվրախորհրդարանում, ինչպես նաև հենց իր ներկայացրած բանաձևի շնորհիվ է 2015-ին Լյուքսեմբուրգը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Տաթև Մանուկյանը:
Դեռևս չի կարող ասել, թե Թուրքիան ինչ պետք է անի, բայց, Տաթև Մանուկյանի խոսքով, հստակ պատկերացում կա, թե ինչ պետք է անի հայ ազգը, այն է` Թուրքիայի քթի տակ ստեղծել բարեկեցիկ, հզոր Հայաստան:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորն իր հայուհի հարսնացուի հետ ծանոթացել է Հայաստանում` Տաթևի վանք գնալու ճանապարհին: Նրանք հարսանիքը շուտով նշելու են Հայաստանում և Արցախում: