կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 19:04
Հասարակություն

Ո՞վ կդառնա Հենրիխ Մխիթարյանի հարսնացուն. հատուկ խաղադրույքներ

Ո՞վ կդառնա Հենրիխ Մխիթարյանի հարսնացուն. հատուկ խաղադրույքներ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարեցտարի իր ֆանտաստիկ խաղով գրավեց նախ հայ ֆուտբոլասերի, այնուհետև ամբողջ աշխարհի երկրպագուների սրտերը: Նա դարձավ մեր օրերի ամենահայտնի հայը, ում շնորհիվ Հայաստանը դառնում է ավելի ճանաչելի լավագույն կողմերից: Բնականաբար նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է ոչ միայն մարզաշխարհում: Հայազգի ֆուտբոլիստի համար իսկական որս են սկսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչները. Հենոն առայժմ չի կապել իր կյանքը որևէ մեկի հետ:

Vivaro ընկերությունն ընդունում է հատուկ խաղադրույքներ նրա անձնական կյանքի հետ կապված իրադարձությունների վրա: Օրինակ Մխիթարյանի՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ամուսնության հավանականությունը գնահատվում է 5 գործակցով:

Իսկ թե կոնկրետ ու՞մ հետ կամուսնանա մեր Հենոն, առաջադրված են առանձին տարբերակներ: Վերջերս հայկական համացանցը ցնցած Վիկտորիա Լապիրյովայի հետ ամուսնությունը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գնահատվում է 22 գործակցով: Մխիթարյանի խաղի մոլի երկրպագու, մեր հայրենակցուհի Թինա Կանդելակիի հետ ամուսնությունը ստացել է 51, հայ գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանի հետ պսակադրությունը՝ 75 գործակիցը: Իսկ Յուրա Մովսիսյանի մասնակցությունը Հենրիխի հարսանիքին մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ ունի 6,5 գործակից:

Մխիթարյանի շնորհիվ Հայաստանի մասին իմացան նախ Դորտմունդում, ապա նաև Մանչեսթերում: Պոգբան անգամ հայերեն խոսեց: Բնականաբար հավանականություն առաջացավ, որ նա Մխիթարյանի հետ կգա Հայաստան: Դրա համար Vivaro ընկերությունը ևս սահմանել է գործակիցներ: Պոգբայի՝ Հայաստան Մխիթարյանի հետ ժամանելու հավանականությունը ստացել է 17 գործակիցը, Մոուրինյոյինը՝ 31:

Իսկ եթե հաջորդ մրցաշրջանում Մանչեսթեր Յունայթեդը հաղթի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, և Հենոն գլխավերևում պահի Հայաստանի դրոշը, դրա համար սահմանված է 18 գործակիցը: