|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադայից հետ է կանչել Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակվելու վերաբերյալ առաջարկությունը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Censor.NET»-ի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը, գրում է Gruzia Online-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումը «Ժողովրդի ծառան» խմբակցությունում արգելափակվել է: Երկար բանակցություններից հետո խմբակցությանը հաջողվել էր 248 պատգամավորներից հավաքել շուրջ 140-170 ձայն հօգուտ Սաակաշվիլիի, մինչդեռ կուսակցական չաթում շփման ընթացքում միայն 100-ից ավելի պատգամավոր հայտարարեց հրապարակավ քվեարկելու պատրաստակամության մասին», ու հավելել՝ աջակցող ձայներ չկան այն պատճառով, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին հրապարակավ սատարելու ցանկություն չունի:
Միևնույն ժամանակ, Բուտուսովը հստեկեցրել է, որ այժմ առաջ է քաշվում Օդեսայում Սաակաշվիլիին քաղաքապետի ընտրություններում առաջադրելու տարբերակը՝ իշխանության քաղաքական ու ֆինանսական առավելագույն աջակցությամբ: