կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 12:00
Քաղաքական

iLivemap.com-ը Արցախն արդեն ներկայացնում է որպես Հայաստանի անքակտելի մաս. աշխարհն աստիճանաբար գիտակցում է, որ Արցախը Հայաստան է

iLivemap.com-ը Արցախն արդեն ներկայացնում է որպես Հայաստանի անքակտելի մաս. աշխարհն աստիճանաբար գիտակցում է, որ Արցախը Հայաստան է

Հեղինակավոր iLivemap.cօm կայքը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող հակամարտությունների ընթացքն ու գործողությունները, Արցախը (օգտագործվում է Արցախ տեղանունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը) ներկայացնում է արդեն որպես Հայաստանի մաս։

Կայքը կարևորագույն տեղեկատվական աղբյուր է մասնավորապես Սիրիայի և Լիբիայի հակամարտությունների ընթացքին հետևելու համար, որտեղ ամեն օր մարտեր են տեղի ունենում։

Կայքն այս մասին տեղեկացրել է իր թվիթերյան էջում։ Հետաքրքիր է, որ անկախ Արցախը ներկայացվում է որպես Հայաստանի մաս, այլ ոչ թե որպես անկախ պետություն։ Բացի Արցախից, կայքը ուշադրություն է դարձրել նաև Դոնբասին, այն ներկայացնելով որպես ՌԴ մաս։

Այս թեմային անդրադարձել է հունական Greekcitytimes.com կայքը.

«Սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինի՝ հարցեր առաջացնող քայլերից մեկն այն է, որ նա Ադրբեջանին է հանձնել հայկական մեծամասնություն ունեցող Արցախի շրջանը, որպեսզի հանգստացնի Թուրքիային, այն հույսով, որ մի օր Թուրքիան նույնպես կխորհրդայնանա։ Ադրբեջանցիները թյուրքեր են,  գրեթե նույն թուրքերեն լեզվով և մշակույթով և միակ գլխավոր տարբերությունն այն է, որ երկրի բնակչության մեծամասնությունը շիա են, այլ ոչ սուննի (ինչպես Թուրքիան՝ խմբ)։

Քանզի Արցախի հանձնումը Ադրբեջանին մեծ խնդիր չէր, որովհետև ԽՍՀՄ-ն նման էր ԵՄ-ին՝ տարբեր հանրապետությունների միջև ազատ տեղաշարժման իրավունքով, ԽՍՀՄ փլուզումը նշանակում էր, որ կլինի կոշտ սահման Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերահսկվող Արցախում, ինչը չէր կարելի հանդուրժել։

...Հայերը, անկախ ամեն ինչից, հաղթեցին ադրբեջանական թյուրքերին և հասան ազատության 1994 թ.։ Ներկայում ԱՄՆ մի քանի նահանգներ և Ավստրալիայի Նոր հարավային Ուելսը ճանաչում են Արցախը որպես անկախ պետություն...։

...Արդյոք աշխարհն աստիճանաբար արթնանում է և գիտակցում է, որ Արցախը չի հանդիսանում Ադրբեջանի մաս, այլ ավելի շատ Հայաստանի», - եզրափակում է կայքը։