Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ինչպես ամեն տարվա ապրիլին, այս տարի եւս աշխարհի հայաշատ վայրերում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ապրիլի 16-ին եւ 17-ին, հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, մի շարք միջոցառումներ են իրականացվել մայրաքաղաք Աթենքում եւ Սալոնիկ քաղաքում: Դրանց մասնակցել են Հունաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հոգեւոր առաջնորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ:
Իսկ երեկ Հաագայի Գերմանական ավետարանչական եկեղեցում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն` հայկական այլ կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպվել է Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի եւ ոգեկոչման համերգ, որոնց ներկա են եղել Հաագայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մոտ երկու տասնյակ դեսպաններ եւ դիվանագետներ, հայկական տարբեր համայնքային կառույցների ներկայացուցիչներ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: