Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մոտ մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված ադրբեջանական դպրոցներում Չինաստանից ներկրված գլոբուսների հետ, որտեղ Արցախն ու Նախիջևանը ներկայացված են որպես Հայաստանի մաս. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ադրբեջանական pia.az կայքից:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն այս դեպքի կապակցությամբ ֆեյսբուքում գրում է. «Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը։
Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։
Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան»: