Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը հայտարարություն է տարածել առ այն, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից և ճնշումից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացու, այդ թվում՝ Իրանի բարձրագույն առաջնորդի որդու, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ:
«Չինական կողմն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այդ մեթոդներից, միակողմանի պատժամիջոցներից և Իրանի նկատմամբ ծայրահեղ ճնշումից, քանի որ միայն այդպես կարելի է վերադառնալ խնդրի լուծման ելակետային ճիշտ ճանապարհին»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է չինացի բանագնացը՝ միևնույն ժամանակ ընդգծելով նաև, որ Մերձավոր Արևելքում ներկայիս լարված դրությունը առնչություն ունի ԱՄՆ-ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցների և ճնշումների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Միջուկային համաձայնագիրը լքելու փաստի հետ:
Հիշեցում
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իրանը հայտարարեցին միասնական գործողությունների ծրագրի մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակում:
Այնուամենայնիվ, համաձայնագիրը չկարողացավ գոյատևել նույնիսկ 3 տարի, քանի որ 2018 թվականին ԱՄՆ-ը հայտարարեց համաձայնագիրը միակողմանիորեն լքելու, այդպիսով նաև՝ Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին։