կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-26 18:13
Աշխարհ

ԱՄՆ-ը Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները

ԱՄՆ-ը Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները

Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված  է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները:

Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
 
«Նավթի արդյունահանումն իրականացվում է այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք շրջանցում են բոլոր ամերիկյան պատժամիջոցները»,- նշել է նա:
 
Կոնաշենկովը հիշեցրել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել Սիրիա նավթամթերքի մատակարարման նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն ամերիկյան, այլև յուրաքանչյուր այլ ընկերության վրա: