|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Այսպիսով, Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր հանդիսացող Չինաստանին:
«Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6 հազար 198 նոր դեպք: Դեպքերը գրանցվել են երկրի 84 ռեգիոնում: Նոր դեպքերի թվում 2 հազար 693-ի մոտ նախանշաններ չեն եղել»,-ասվում է հաղորդագրությունում։