կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 15:12
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությունում հարկերի կասեցման, չեղարկման կամ ներման հարց չի քննարկվում․ Դավիթ Անանյան

Կառավարությունում չի քննարկվում այնպիսի հարց, որը վերաբերում է հարկային արտոնություններին, ինչը ենթադրում է հարկերի կասեցում, չեղարկում կամ ներում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՊԵԿ նախարար Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ կարող է քննարկվել հարկային արձակուրդի միջոցառումների հարց, որի ապացույցը նախօրեին «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու ԱԺ որոշումն էր: Հարկային արձակուրդ տալու հարց կարող է քննարկվել՝ ելնելով դեպքերի հետագա զարգացումից․ մինչև 1.5 միլիոն պարտք ունեցողների համար պետությունը վարկ է ձևակերպում պարտավորությունները կատարելու համար:

«Այս գործիքը մեղմելու է հարկատուների մոտ առաջ եկած խնդիրները: Այս գործառույթը ուժի մեջ է մտնում ապրիլի 21-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ»,-ասաց նա:

Օրինագծով նաև նվազեցվել է հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի նկատմամբ սահմանված տույժը:

Զբոսաշրջային ընկերությունները, թեև այս օրերին չեն աշխատում, ունեն զրո եկամուտ, սակայն պարտավոր են առաջին եռամսյակի  համար կանխավճար տալ նախորդ տարվա շահութահարկի 20 տոկոսի չափով․ Անանյանն ասաց՝ հարկ վճարողները կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը դիմել ՊԵԿ եւ օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, որը ենթադրում է նախորդ եռամսյակի շահութահարկի 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ:

«Մենք մարտի 1-ից արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, մարտի 16-ին արդեն հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար, տնտեսվարողները կարող էին կանխատեսել ու դիմել կանխավճարների այլընտրանքային եղանակից օգտվելու համար: Այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման քննարկումներ չկան: Բայց ցանկացած միջոցառում կարող ենք քննարկել՝ ելնելով իրավիճակից: Այս պահին չենք քննարկում շահութահարկի կանխավճարների հետաձգում կամ չեղարկում»,-ասաց ՊԵկ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում․