կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 13:50
Քաղաքական

Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման և Քոչարյանին կալանքից ազատելու` նրա կայացրած որոշման միջև կապ կա. Սողոմոնյան

Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման և Քոչարյանին կալանքից ազատելու` նրա կայացրած որոշման միջև կապ կա. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կապ է տեսնում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման և Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ նրա կայացրած որոշման միջև: 

«Իհարկե՝ կապ կա: Մեր պաշտպանական թիմը դիմում է գրավի միջնորդությամբ, հաջորդ օրը գալիս, նրա գրասենյակը խուզարկում են: Վերաբացում են մի գործ, որը կասեցված է եղել վեց ամիս առաջ: Հիմա ինչպե՞ս ես այդ կապը չտեսնեմ: Դուք հերթականությունը նայեք. միամիտ սկսեցին Ազարյանի դիսերտացիան ստուգել, պարզվեց, որ բոլորը ճիշտ են գրել, Ազարյանը ինչ-որ տեղից արտագրել է, այնուհետև պարզվեց, թե վիճակահանությամբ է դատավոր ընտրվել Վերաքննիչում և այլն: Հիմա էլ` Դավիթ Գրիգորյանը, որն ազատ է արձակել Քոչարյանին՝ Արցախի նախագահների երաշխավորությամբ, իսկ մի հատ Արմեն Դանիելյան ասում է՝ ես թքած ունեմ: Երրորդ՝ ՍԴ-ն որոշեցին փոխել, երբ գործը գնաց այնտեղ: Այս նենգությունը տարբեր տեղերում երևում է: Ինձ շատ ծանոթ ձեռագիր է, ծանոթ է 2008-ի մարտի 1-ից, 1996-ի սեպտեմբերից, շատ ծանոթ կադրեր են»,- այսօր հրավիրված ասուլիսում պնդեց Սողոմոնյանը: