Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ-ը աշխատելու է բնականոն ռեժիմով, իրականացնելու է իր գործառույթներն ամբողջ ծավալով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հարկ վճարողների վարքագծով պայամանավորված՝ հորդորել ենք, որ այն գործընկերային հարաբերությունները, որ ստեղծվել են վերջին 1,5-2 տարվա ընթացքում, պահպանենք նույն բարձունքի վրա, նույն արդյունավետությամբ, որպեսզի կարողանանք հաղթահարել այն ստեղծված իրավիճակը, ինչ որ կա»,-ասաց նա։
Դավիթ Անանյանը հարկաբյուջետային հակիրճ տեղեկատվություն տրամադրեց․ «Մենք պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունը առաջին եռամսյակի համար կկատարենք՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի՝ գումարային առումով 40-45 միլիարդ»։
Նա, սակայն, նկատեց, որ հունվար-փետրվարի այս ցուցանիշը 2019 թ-ի իներցիայի արդյունքն էր, մարտի սկզբից սկիզբ առած համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի երկրորդ տասնօրյակից այս տեմպը դանդաղում է։
Կառավարությւոնն այսօրվա նիստում խոսել էր բիզնեսին աջակցելու ծրագրի մշակման մասին․ Դավիթ Անանյանը, սակայն, շտապեց տեղեկացնել, որ այլ երկրների նման՝ հարկային արտոնություններ չեն տրամադրվելու մեր տնտեսվարողներին։
«Կառավարությունում քննարկումներում որոշեցինք, որ չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, որոնք բավականին բարձրացել են իրավագիտակցության և այդպիսի մշակույթի ձևավորման առումով, մենք ձեռնպահ մնացինք հարկային արտոնություններ տրամադրելու ձևով աջակցություն ցուցաբերելուց և որոշեցինք, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, օժանդակություններ՝ շատ դեպքերում՝ բանկային համակարգի ներդրմամբ, շատ դեպքերում՝ ուղղակի»,-պարզաբանեց նա։
Նախագիծը նախնական փաստաթուղթ է, որը պետք է ամբողջականացնեն այսօր և շատ մոտ ապագայում՝ երկու օրից, այդ օժանդակության կոնկրետ ձևը կառաջարկեն մեր տնտեսվարողներին։
Մանրամասն՝ տեսանյութում․