|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։
Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է աղջիկներ եւ տղաներ։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։
Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։
Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ»։