կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 11:10
Հասարակություն

Այսօր Երկիր մոլորակի օրն է

Այսօր Երկիր մոլորակի օրն է

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Շնորհավորում ենք Երկիր մոլորակի օրվա առթիվ։

Արդեն 50 տարի մարդկությունը նշում է այդ օրը։ Օրվա խորհրդին համահունչ՝ ցանկանում ենք ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացնում է ԱՄՆ անտառային ծառայությունը ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ 2011թ․-ից սկսած ԱՄՆ անտառային ծառայության ԱՄՆ-ում կազմակերպվող միջազգային աշխատաժողովներին Հայաստանից մասնակցել են երկու տասնյակից ավել մասնագետներ։

Դրանք երկու կամ երեք շաբաթ տևողությամբ մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր են, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները կարողանում են դիտարկել այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, ջրբաժանների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ակտիվ մասնակցությունն այս ծրագրերին և հուսով ենք, որ մասնակցությունը կշարունակվի նաև ապագայում։

Երկիր մոլորակի օրվա առթիվ եկե՛ք հիշենք Հայաստանի և ԱՄՆ անտառային ծառայության համագործակցության որոշ դրվագներ»։