|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սոցցանցերում «հիասթափություն» մոդելավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերներից հետո` «Իմ քայլը» խմբակցության շարքերում լուրջ մտահոգություններ են առաջացել:
Ընդ որում` առաջին հերթին նաեւ սորոսական թեւում, որոնք երեկ սորոսական կազմակերպությունների կողմից կառավարությանը ներկայացված պահանջագրից հետո, արդեն իսկ հասկացել են, որ ժամանակն է կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ, ինչպես «հին ու բարի» օրերին:
Սակայն ամեն մեկը մի պատճառ է փորձում գտնել` օր առաջ «չարաբաստիկ» մանդատից ազատվելու ու խորտակվող նավն աննկատ լքելու համար:
Ստեղծված իրավիճակն այնքան անտանելի է դարձել, որ իմքայլական պատգամավորներն անգամ խորհրդարանական միջանցքներում են սրտները բացում ու քննադատում իրենց իսկ վարած քաղաքականությունը եւ բողոքում թիմում ձայնազուրկ լինելու հանգամանքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։