Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝
1․ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:
Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2.ՀՀ կառավարության 2006 թ․ մարտի 23-ի N 458-Ն որոշման N2 հավելվածով հաստատվել է դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը, համաձայն որի՝ բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են հաշվառման և ծառայողական քննության:
Միաժամանակ, կարգի 14-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերը պետք է ուղարկվեն Տեսչական մարմին:
2020թ. մարտի 17-ին «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի աշխատողների հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը ևս պետք է ուղարկվեն Տեսչական մարմնին՝ սահմանված կարգի համաձայն։ Այս մասին նաեւ ծանուցվել է ընկերությանը»,- ասված է իրազեկման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ օրերս կողաշրջվել էր «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսը։