Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը, այսօր եկել են աշխատանքի, բայց քանի որ դեռ պարետի համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտան արտադրամաս ու տուգանեցին աշխատակիցներին՝ 100-հազարական դրամով, քանի որ նրանք չունեին գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2600 աշխատակից ունեցող հիմնարկ է սա, աշխատողները լսել են վարչապետի ուղիղ եթերը, թե ամսի 20-ից սահմանափակումները մեր մասով հանվելու են, ու այսօր եկել են աշխատանքի: Չկարողացա նրանց արտադրամասից դուրս հանել, ասում են՝ թող աշխատենք, որ հացի փող վաստակենք: Ոստիկաններն էլ եկան, թե՝ աշխատանքային թերթիկներ չունեք, ու տուգանեցին՝ իհարկե, ոչ բոլորին, մոտ 20-30 հոգու: Անելանելի վիճակ է ստեղծվել. մի կողմից՝ աշխատողները պահանջում են, որ աշխատեն, մյուս կողմից՝ պարետի այդ որոշումը դեռ չկա»,- պատմել է Բագրատիոն Դարբինյանը:
Նրա խոսքով՝ կարի ֆաբրիկայի 2600 աշխատողները չեն վճարվել հարկադիր պարապուրդի համար:
«Փող ունե՞նք, որ վճարենք. ֆորսմաժորային իրավիճակ է, չաշխատած օրերի համար չենք վճարել, դրա համար 80-120 հազար դրամ ստացող աշխատակիցների համար ամեն մի օրն էլ շատ կարևոր է: Ես հասկանում եմ ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք ուղղակի ճար չունեն, բայց կրկնում եմ՝ պետք է սպասենք պարետի որոշմանը, այլ բան չեմ կարող անել»,- ասել է ֆաբրիկայի տնօրենը: