|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին-Տերյանը։ Ռեկտորը Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում է:
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին գրել է, որ դադարեցնում են բողոքի ակցիաները: «Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր նախաձեռնել: Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհուրդը լուծարել, բուհում ֆինանսական աուդիտ անցկացնել, ինչպես նաև ՈՒԽ-ի և արհիմիության գործունեությունը կասեցնել: