կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 18:46
Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարը նոր տեղակալ ունի. Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Շրջակա միջավայրի նախարարը նոր տեղակալ ունի. Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է Վահե Ջիլավյանի կենսագրությունը․

Ծնվել է Երևանում 1975թ.-ի հունվարի 31-ին:

1991-1996թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:

Աշխատանքային գործունեություն

1998-1999թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` արտաքին պետական պարտքի վարչության առաջատար մասնագետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության գլխավոր մասնագետ

1999-2002թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` ծախսերի ընթացիկ ծրագրավորման և պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժնի պետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ

2002-2008թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ

2008-2009թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ

2009-2012թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` աշխատակազմի ղեկավար

2012-2014թթ.- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

2015-2016թթ.-Հայաստանի զարգացման հիմնադրամ` սփյուռքի գծով խորհրդատու

2016-2017թթ.-Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ` փոխտնօրեն

2017թ. հունիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

1996-1997թթ.-ից ծառայել է ՀՀ զինված ուժերում: Անկուսակցական է, ունի երկու երեխա: