|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռոմանոս Պետրոսյանը կառավարության այսօրվա նիստում ազատվեց ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար նշանակվելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց որոշումը․ «Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար։ Եվ այս որոշումը՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից նրան ազատելու, ընդունվում է այդ նպատակով։ Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին։ Այն ստորագրելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները»,- ասաց նա։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահե Ջիլավյանին՝ նախարարի պարտականությունները կատարելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի հունիսի 1-ից:
Մանրամասն՝ տեսանյութում․