|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1374-ով՝ ընդհանուր դառնալով 80 հազար 868:
Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի տվյալների համաձայն, մահացածների թիվն ավելացել է 73-ով: Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է 5 հազար 031 մարդ:
Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 513 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1923-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 55 հազար 987 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 330 հազար 137 անձ: