| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սահմանակից Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը այսօր հասել է 19-ի։ Երեկվա դրությամբ մահացածների թիվը 15 էր։ Նոր տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է, որ վարակակիրների թիվը աճել է 44-ով, ևայս պահին նրանց ընդհանուր թիվը 139 է։
Երկիրն արդեն հասցրել է օջախ դառնալ՝ վիրուսի այլ երկրներ տարածման համար։ Փետրվարի 25-ի դրությամբ իրանցի վարակակիրները նոր կորոնավիրուսն իրենց հետ տարել էին 7 երկիր, այդ թվում՝ Լիբանան, Քաթար, Քուվեյթ, Աֆղանստան, Իրաք ու Բահրեյն:
Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: