|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում հունվարի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 137 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։
Նշվում է, որ 1 օրում անցկացված 151.109 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 5․642 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 6682 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 2 մլն 134.403 մարդ, արձանագրվել է վարակման 2 մլն 435.247 և մահվան 25․210 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 28 մլն 648.193-ի։