|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք հատկապես վերաբերում են այս կամ այն պետական կառույցի ներքին խնդիրներին, առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում այդ գերատեսչություններում:
Բայցի սեփական ֆեյքային բանակով «սուտ է» շտամպավորված գրառումներից (որքան տեղեկությունը հավաստի է, այնքան նման գրառումները շատ են), մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ յուրատեսակ ներքին «քննություն» է ընթանում՝ առավելապես հիմքում ունենալով դավադրապաշտականությունը. կառույցի ներսից ով կարող էր տեղեկությունը տված լինել, ում էր ձեռնտու նման տեղեկության հրապարակումը, ով որ լրագրողի հետ կարող է երբեւէ մի բաժակ սուրճ խմած լինել եւ այլն:
Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը, որոշ դեպքերում «կասկածյալ» ունենալու դեպքում վերջինիս հանդեպ կիրառվում են տարբեր «սանկցիաներ», այդ թվում՝ գործերից աստիճանաբար մեկուսացում, «բարեկամական զրույց»:
Ավելին, տեղեկություններ կան, որ տարբեր նախարարություններում մի քանիսը, որեւէ կապ չունենալով այս կամ այն տեղեկատվության արտահոսքի հետ, պարզապես չեն դիմացել նման վերաբերմունքին ու վիրավորված հեռացել են աշխատանքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։