|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին:
Նույն օրը տեղի է ունենալու Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել: