|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նոյեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելության խոսնակ Ալի Ռեզա Միրիուսեֆին արձագանքել է New York Times-ի զեկույցին`նշելով, որ Իրանը կպատասխանի թշնամիների կողմից ցանկացած ագրեսիվ գործողության` շնորհիվ իր ռազմական կանխարգելիչ ուժի: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ և քաղաքացիական նպատակներ է հետապնդում»,- ասել է Միրիուսեֆին New York Times-ի հարցին ի պատասխան, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան նիստում իր ավագ խորհրդականներին հարցրել է, թե արդյո՞ք գործողություններ ձեռնարկելու տարբերակներ ունեն առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի հիմնական միջուկային օբյեկտների դեմ:
Իրանցի դիվանագետը բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ռազմական հզորությունն ու խիզախությունը, որոնք ունակ են կանխել «ցանկացած ագրեսորի արկածախնդրություն կամ արձագանքել դրան»:
Միրիուսեֆին հաստատել է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ստուգել է Իրանի միջուկային գործունեությունը և մի քանի զեկույցներում նշել դրանց խաղաղ բնույթը: