Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շահե Ծ. Վրդ. Անանյանն իր ֆեյսբուքում գրում է.
«Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մառազմատիկ բնույթ։ Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի։ Էլ չեմ խոսում այն պարզ իրողության մասին, որ խոսողն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ։ Հա, երևի Ամենայն Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել.... դրանով է թերևս բացատրվում անընդունելի ու պատանեկան անպատասխանատու հախուռնությամբ արված գրությունը։ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ եղող միլիոնավոր հայորդիներ։ Եվ ի դեպ, ՀՀ-ում քաղաքացի Կտրիճ Ներսիսյան կարծեմ չկա. կաթողիկոսի անձնագրի մեջ, ՀՀ օրենսդրության համաձայն, գրված է Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Սա ուղղակի, առ ի տեղեկություն, քաղաքացի Ալեն Սիմոնյանին` խորհրդածելու համար։
Խորհուրդս է, եթե իհարկե դեռ այն ընդունող կա, սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, պետական կառավարում, ժողովրդավարություն..... թե չէ հենց այսպես, տեղից ելած հայտարարությամբ, ինչպես ասում են, Երուսաղեմ չես հասնի....»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։
Նա, մասնավարապես, նշել էր.
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: