կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 18:03
Իրավական

«Զինված խումբը» շուրջ 2 մլն դրամի զրահաբաճկոն, դիմակներ ու այլ իրեր է գնել «հայրենասիրական ֆիլմի» համար

«Զինված խումբը» շուրջ 2 մլն դրամի զրահաբաճկոն, դիմակներ ու այլ իրեր է գնել «հայրենասիրական ֆիլմի» համար

2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով վկա, «Կամբատ» խանութի տնօրեն Արմեն Մովսիսյանը: Նա ուշագրավ հանգամանքներ պատմեց այս գործով ամբաստանյալների կողմից իր խանութից կատարված գնումների մասին:

Վկան ամբաստանյալներից մտաբերեց միայն Նելլի Մինասյանին և Արթուր Վարդանյանին:

Ըստ Մովսիսյանի ցուցմունքի՝ 2015-ին Արթուր Վարդանյանը մի քանի անձանց հետ գնացել է իր խանութը և համազգեստ, երկարաճիտ կոշիկ և այլ աքսեսուարներ գնել: Ըստ վկայի ցուցմունքի՝ հիշյալ անձանց կողմից իրենց խանութից 1.5-ից 2 միլիոն դրամի համազգեստ, դիմակ, զրահաբաճկոն, ձեռնոց և այլ պարագաներ է գնվել: Հաշվի առնելով ապրանքի մեծ ծավալը՝ ինքը հետաքրքվել է, թե ինչի համար են գնում: Արթուր Վարդանյանն ասել է, որ այդ պարագաները հայրենասիրական ֆիլմի նկարահանման համար են:

Դատախազի հարցին` արդյո՞ք Արթուր Վարդանյանը խանութից գնել է «Հատուկ գումարտակ» գրառմամբ համազգեստ, վկան պատասխանեց՝ այո՝ նշելով, որ նման գրառումներով համազգեստները պատվիրում և ստանում են Ռուսաստանից: Նա միաժամանակ հայտնեց, որ խանութում կան համազգեստներ, որոնք ազատ վաճառքի են, և կան այնպիսիները, որոնց համար վկայական է անհրաժեշտ: Վկայի խոսքով՝ Վարդանյանի կողմից գնվածն ազատ վաճառքի է եղել: