կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 10:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյան. օրակարգում 29 հարց է

Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը: 

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

-  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին,

- «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,

- «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ օրինագծեր:

Հիշեցնենք՝ ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը. նա ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին:

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.