կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-26 10:20
Քաղաքական

Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյան․ օրակարգում ընդգրկվել է 18 հարց․ ՈւՂԻՂ

Այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Հաստատվել են նաեւ ԱԺ ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը։