Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 15-ին շարունակում է հերթական քառօրյա նիստերը. օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը:
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է 29 հարցից միայն 6-7-ը:
Այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ն կքննարկի մասնավորապես, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի ընտրությունը տեղի կունենա հինգշաբթի: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը, որը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին»:
ԱԺ օրակարգում են ընդգրկված նաև հետեւյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
- «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ օրինագծեր:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.