|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Yerkir.am-ը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը և քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։
Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը երեկ տեղեկացրել էր, որ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 12-ին: