Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
MediaPort տելեգրամյան ալիքը հաղորդում է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը գաղտնի այցով մեկնել էր Մոսկվա, դրա մասին նույն ալիքում հրապարակումից հետո ընդհատել է այցն ու անցած գիշեր վերադարձել։
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ գաղտնի այցից հետո այս գիշեր Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով (կոդային համարը՝ RA67172, ավիաընկերություն՝ Jet Travel Club): Չարտերային թռիչքի արժեքը կազմել է 25.000 եվրո:
Ուշագրավ է, որ Արցախում ստեղծված աղետի ֆոնին նախագահը նման գումար է ծախսում մեկ չվերթի համար»,- գրում է աղբյուրը։
Ավելի վաղ նույն ալիքը գրել էր. «Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը»:
Նշենք, որ ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել Հայաստան։
Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանի այցի նպատակն էր փորձել պահել պաշտոնը։
«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանի լոբբինգով, որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ, հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ, շտապել է ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար»,– գրել էր աղբյուրը։