կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 15:53
Աշխարհ

Մասաչուսեթսում էլեկտրոնային վահանակներն ապրիլի 1-ից իրազեկում են Հայոց ցեղասպանության մասին

Մասաչուսեթսում էլեկտրոնային վահանակներն ապրիլի 1-ից իրազեկում են Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում ապրիլի 1-ից տեղադրվել են «Արվեստի խաղողությունը» (Peace of Art) կազմակերպության էլեկտրոնային վահանակները։

Վահանակները կրում են հետևյալ ուղերձը՝ «1915-ին մենք փրկվեցինք Հայոց ցեղասպանությունից, միասին մենք կհաղթահարենք նաև Covid-19-ը»:

«Եթե hայ ազգը կարողացավ վերապրել ցեղասպանությունը ու վերածնվել մոխիրներից, ապա այժմ միասնաբար մենք կարող ենք նաև պայքարել և հաղթահարել COVID19՝ մարդկության գլխին ծառացած համաճարակը, որի դիմաց հավասար են բոլոր ազգերն ու դավանանքները, ուստի միավորվելով կհաղթենք վրահաս համաճարակներն ու արհավիրքները, ինչպես նաև կկանխենք ցեղասպանությունները, քանզի ոճիրը մի ազգի դեմ ոճիր է համայն մարդկության դեմ»,- նշել է Կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը: