կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 14:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոգեբանական ճնշում չէ, այլ, պարզապես, հանրային իրազեկում․ «Իմ քայլի» պատգամավորները՝ վարչապետի հրապարակած լուսանկարների մասին

Վարչապետի ֆեյսբուքյան էջում քաղաքացիների լուսանկարները հրապարակելը հոգեբանական ճնշում չէ, այլ, պարզապես, հանրային իրազեկում, որը հասարակական խարազանման նպատակ չունի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը խորհրդարանական  ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վարչապետի էջում մարդկային կուտակումների վերաբերյալ լուսանկարներին:

Վարչապետի հրապարակումները ցույց են տալիս, որ երբ խոսում ենք, կանոններ ենք սահմանում, սակայն մարդիկ, չհետևելով դրանց, բողոքում են վիրուսի աճող թվերից, փաստացի խախտում են սահմանված կանոները՝ հավելեց «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Տաթևիկ Հայրապետյանը:

«Որքան էլ ոստիկանությունն աչալուրջ լինի, մարդիկ պետք է իրավագիտակից լինեն, հասկանան՝ ինչ են անում: Ես չեմ կարծում, որ մեծ ողբերգություն կլինի, եթե մարդիկ կես տարի մեծ միջոցառումներ չկազմակերպեն», - ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում․