Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Հադրութում հայհոյել, վիրավորել է զինվորներին: Նախ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ մեկնաբանել դա:
Լրագրողների ճշտող հարցին` եղե՞լ է նման դեպք, նա պատասխանեց. «Նախ` Արցախի տարածք, երկրորդ՝ ՊԲ, ես ի՞նչ իրավասություն ունեմ: Կապ չունի, որ ԵԿՄ է, ես պաշտպանական գերատեսչության պատասխանատու եմ, ոչ թե ԵԿՄ-ի»:
Հարցին, թե մտահոգիչ չէ՞ այդ երեւույթը, Արծրուն Հովհաննիսյանը կրկին խուսափեց պատասխանել` ասելով. «Չեմ կարող պատասխանել, կներեք»:
Իսկ թե ի՞նչ պատասխանատվության ենթարկվեցինկոռուպցիայի պատճառով աշխատանքից ազատված պաշտոնյաները, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Բանակում եղած որոշակի կոռուպցիոն դեպքերի հետ կապված` լայնամասշտաբ քայլեր են ձեռնարկվում՝ սկսած ռազմավարական պլանավորման փաստաթղթերում արձանագրված նորմերից մինչեւ իսկ իրավապահ մարմինների կողմից ստուգումներ, ձերբակալություններ, պատիժներ, որոնք տասնյակներով են եղել այս տարիների ընթացքում»:
Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին Նախիջևանում, և արդյո՞ք վտանգված է ՀՀ սահմանը, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ ՀՀ սահմանները թե՛ Տավուշից, թե՛ Նախիջևանից նույնքան աստիճանի վտանգված են, ինչպիսին եղել է ԼՂՀ հատվածում, բայց, իհարկե, ցանկացած կրակոց է մտահոգիչ՝ լինի Տավուշում, թե ԼՂՀ-ում»: