|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում գործընկերների, այդ թվում՝ հարևան երկրների հետ՝ քննարկելով Ռուսաստանի համար օդային տարածքի հնարավոր փակման հարցը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մի փոքր զգուշավոր ենք այս հարցում։ Մենք խորհրդակցում ենք գործընկերների հետ, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանի օդային տարածքն օգտագործվում է նաև, որպես տարանցիկ, հարևան երկրների կողմից՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն թռիչքների համար։