կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 12:33
Քաղաքական

ԼՏՊ֊ի «համերաշխության» ծրագիրը ներքին թշնամանքի նոր ծրագիր է. Ա. Սարգսյան

ԼՏՊ֊ի «համերաշխության» ծրագիրը ներքին թշնամանքի նոր ծրագիր է. Ա. Սարգսյան

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ տարածած հրապարակմանը և կատարել հետևյալ գրառումը.

«Հանրային համերաշխության համար անհրաժեշտ են կոմպրոմիսներ, այլ ոչ թե ընդդիմության հասցեին մեղադրանքների տարափ և կապիտուլյացիայի ծրագիր: Միասնությունը խտրականությամբ և թշնամանք հրահրելով չես հաստատի: Եվ պետք չէ ձախողումների բեռը բարդել ընդդիմության վրա: Առջևում դեռ տնտեսական դժվարություններն են և որոշումների կայացման ու գործադրման գործընթացում պետք է առավել ներառել ընդդիմությանն ու կարող մասնագետներին, այլ ոչ թե լուտանքներ տեղալ և ավելի վանել նրանց: ԼՏՊ-ի «համերաշխության» ծրագիրը ներքին թշնամանքի նոր ծրագիր է: Պատերազմը վաղուց չէր ավարտվել, իսկ նրա սաները «սպիտակել» ու ելել էին «սևերի» դեմ. պետք է սկսել այստեղից՝ կորոնավիրուսը դալտոնիկ է...»։