կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 15:44
Քաղաքական

Գիտակցո՞ւմ եք խորությունը. պատգամավորը՝ ապագա ՄԻՊ-ին

Գիտակցո՞ւմ եք խորությունը. պատգամավորը՝ ապագա ՄԻՊ-ին

Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածուի հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը, նա զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ խորությամբ գիտակցո՞ւմ է, թե ինչ ծանր բեռ է վերցնում իր վրա` ստանձնելով ՄԻՊ պաշտոնը, ինչպե՞ս է գնահատում նախորդ ՄԻՊ-երի հեղինակությունը:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ յոթ տարի համագործակցել է նախորդ ՄԻՊ-երի հետ, երբ շատ բարդություններ կային: «Իհարկե, գիտակցում եմ բարդությունները, լիարժեք գիտակցում եմ և ընտրվելու դեպքում լիարժեք պատրաստ եմ իրականացնել այդ պարտականությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է, թե ինչպես է վերաբերվում նախորդ ՄԻՊ-երին, Արման Թաթոյանը նշեց, որ գնահատում է նրանց գործադրած ջանքերը այդ ինստիտուտի կայացման գործում: Նաև հավելեց, որ գուցե իր գործունեության մեջ լինեն ռազմավարական կամ տակտիկական տարբերություններ:

Միքայել Մելքումյանը նաև հարցրեց, թե ի՞նչ օրենքներ կփոփոխեր՝ մարդու իրավունքների պաշտպանությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու համար: ՄԻՊ թեկնածուն պատասխանեց, որ չափազանց կարևոր է համարում քրեադատավարական օրենքների փոփոխությունը: