Այս հրամանը տալուց գիտակցո՞ւմ էիք, որ անտեսում եք ձեր կառավարության ղեկավարի ստորագրած պահանջագիրը․ պատգամավորը՝ նախարարին
Առանց որևէ քննարկման տիկին նախարարի օգոստոսի 20-ի հրմանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից բոլոր չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն ՊՇՌ տեստի պատասխանները։ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորը հարց ուղղեց նախարարին, թե արդյո՞ք այս հրամանը տալուց գիտակցո՞ւմ է, որ անտեսում եք իրենց իսկ կառավարության ղեկավարի ստորագրած պահանջագիրը։