|
Փոխարժեքներ
01 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է. դիագնոզը կա եւ վերջնական է.եւ բեկման ենթակա չի: Մեզ մխիթարում են այն հայրենակիցները, որոնք, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ուժային, կատարում են նրա ապօրինի հրամանները: Արդյո՞ք իրենք գիտակցում են, որ կատարում են հանցանք եւ վաղը-մյուս օրը, այսինքն՝ 8 օր հետո, Նիկոլի հետ կիսելու են այդ պատասխանատվությունը,-ըստ Yerkir.am-ի, Ալավերդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Նա նշել է, որ մի մասը, բնականաբար, գիտակցում է դա, մի մասն էլ գիտակցում է, բայց աթոռի կռվի պատճառով չի թողնում պաշտոնը: Վահե Հակոբյանն ասել է, որ այս ամենը հաղթահարելու են միասին ամսի 20-ին՝ 24-րդ համարին քվեարկելով: