Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալացի մաֆիոզիները ապօրինի կերպով ստացել են չքավորների համար նախատեսված պետական նպաստներ՝ «քաղաքացիական եկամտի» ծրագրի շրաջանակներում. այս մասին գրում է , հղում կատարելով Ֆինանսական գվարդիային, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարզվել է, որ իրավապահներին հայտնի կալաբրիական «Նդրանգետա» խմբավորման ավելի քան հարյուր անդամներ պետությունից ստացել են վճարումներ, որոնք նախատեսված են եղել չունեւորների եւ գործազուրկների համար: Գումարի չարագործնորը կարողացել են պետությունից ստանալ ավելի քան 516 000 եվրո: Մեկ ամսվա վճարման չափը կարող էր հասնել 780 եվրոյի:
Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ հանցագործները նպաստներ են ստացել՝ «գիտակցելով, որ բնակչության առավել խոցելի շերտերի աջակցության համար պետական սահմանափակ միջոցները իրականում անհրաժեշտ են նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքը ունեն»։
Ֆինգվարդիայում այն կարծիքին են, որ հատուկ նշանակություն այս գործը ստանում է կորոնավիրուսային ճգնաժամի լույսի ներքո, երբ պետական աջակցության համար դիմում են մեծ թվով մարդիկ։