|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ. Yerkir.am-ին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցության շրջանակներում համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մշտադիտարկումը՝ այն համարելով կարևոր ու պահանջված: