|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին եւ Ժակ Ռեմիլեին:
Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, նշելով, որ այն մեծապես նպաստում է երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: