|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Կառավարության «ԱՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի համապատասխան որոշման պահանջներով, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար(առցանց) գործունեության իրականացմանը։
Հորդորում ենք ԱՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ [email protected] Էլեկտրոնային փոստի միջոցով։
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 047979006 հեռախոսահամարով: