կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 10:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքվել են էն անկյունում, որ մեզ վերցնեն, դուք էդտեղ լռվեք՝ մենք գնում ենք Հյուսիսային պողոտա․ Սաղաթելյանի գլխավորությամբ երթը թեքեց ուղղությունը

Հավաքվել են էն անկյունում, որ մեզ վերցնեն, ինչքան վերցնում են՝ շատանում ենք, դուք էդտեղ լռվեք՝ մենք գնում ենք Հյուսիսային պողոտա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որի գլխավորությամբ երթը շրջում էր Երևանի փողոցներով ու տարբեր հատվածներում փակում դրանք։

Նրանք տեղեկություն ստացան, որ ոստիկանները երթի առջի մասում են, որպեսզի բռնություններ կիրառելով՝ ցրեն այն և թեքեցին ուղղությունը։

«Բարի ոստիկանները մեզ հետ են, չարերը մնացին շրջափակման մեջ»,-հայտարարեց նա։

Հյուսիսային պողոտայում ևս ակցիայի մասնակիցները շարժվեցին հարակից փողոցներից մեկով՝ խուսանավելով ոստիկաններից։

Երթն ուղեկցվում է ավտոմեքենաների ազդանշաններով։ Պատուհաններից մարդիկ ձեռքով ողջունում են երթի մասնակիցներին։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․