|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Տեղեկացնում ենք, որ գործարկվել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակը։ Այստեղ կարող եք շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն գտնել Պարետատան աշխատանքի, Պարետի որոշումների և ցուցումների, վիճակագրության վերաբերյալ։ Հարթակում կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքացիների և բիզնեսի համար, ինչպես նաև շուրջօրյա թարմացվող լրահոս։
Հարթակը գործնականում նախագծվել և պատրաստվել է մի քանի օրում։ Հարթակի ձևավորման գործում շուրջօրյա աշխատանքի և աջակցության համար շնորհակալ ենք Պարետ Տիգրան Ավինյանին, Փոխվարչապետի գրասենյակի ողջ թիմին, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ամբողջ անձնակազմին, Վարչապետի մամլո խոսնակին, Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամլո խոսնակին, Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության վարչությանը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։