Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորք-Մարաշ վարչական շրջանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է միասնական ընդունարան:
Մինչ օրս Նորք-Մարաշի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժին:
Այսուհետ, Նորք-Մարաշի բնակիչները, խնայելով իրենց ժամանակը, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված բոլոր հարցերով կարող են դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն (հասցե՝ հասցե՝ Արմենակյան 133/6, ռուսական մանկապարտեզի շենքում, հեռ. 011 51 87 20), որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման հստակ և պարզեցված ընթացակարգեր:
Ընդունարանների գործարկումն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ քաղաքապետարանի միջև ստորագրված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում աշխատանքների կազմակերպման նպատակով սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին