կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 09:04
Առանց Կատեգորիա

Հայկ Մարությանի եւ իր թիմի վախերը կաթվածահար են արել Երեւանի կառավարումը. «Հրապարակ»

Հայկ Մարությանի եւ իր թիմի վախերը կաթվածահար են արել Երեւանի կառավարումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն եւ նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։

Ավելին, քաղաքապետ Հայ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից եւ ինչպես է այդ կապն իրականացվում։ Չի կատարվում նաեւ օնլայն որեւէ խորհրդակցություն։

3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։

Հայկն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։

Մինչդեռ միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ աշխարհի շատ երկրների մեծ  քաղաքների քաղաքապետերն, ում հետ նա սիրում է համեմատվել, իրենք են կազմակերպում վարակի դեմ հիմնական պայքարը, անձամբ հանդիպումներ են ունենում, օպերատիվ լուծումներ են տալիս, շրջում են քաղաքի տարբեր վայրերում՝ վտանգելով իրենց կյանքը, իսկ Մարությանը բացակա է։ Նա նույնիսկ վարչապետի Երեւանյան շրջայցին չէր մասնակցում։

Հիմա էլ կամ չի գնում աշխատանքի կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի։ Երեւանը արժանի չի նման վախվորած քաղաքապետի, ում համար իր վարակվելու վտանգը վեր է ամեն ինչից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։