Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Yerkir.am-ն այսօր Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ թե՛ նախկին, թե՛ ներկայիս կառավարություններին չի հաջողվում լուծել, իրենց իսկ բնորոշմամբ, «անթրաշ, չստիկներով, սիգարետը բերաններին» տաքսիստների հարցը: Պատասխանեց՝ ընդամենը բավարար կամք ու խստապահանջություն է անհրաժեշտ: Ասաց նաև, որ տաքսիստների մասով օրենքի «մակարդակն իջել է՞, ու ավելի շատ առավելություններ են տրվել տաքսիստներին։
«Վարորդների բուժզննում չեն անցնում, մեքենաների պատշաճ տեխսպասարկում չի իրականացվում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ի՞նչ վիճակում է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը, և ի՞նչ եղավ դեռ նախորդ իշխանությունների ժամանակ եվրոպական ընկերություներից մեկին պատվիրված շուրջ 850 մլն եվրոյի նախագիծը, Եղիազարյանն արձագանքեց. «Նախ՝ ասեմ, որ տրանսպորտային ցանցի վիճակը վատ է ու գնալով ավելի է վատանալու, որովհետև այս տարվա վերջին գործածությունից դուրս է գալու 400 միկրոավտոբուս, և դեռ հայտնի չէ, թե դրանք ինչպես են լրացվելու: Ինչ վերաբերում է դեռ Տարոն Մարգարյանի ժամանակ պատվիրված ու արդեն պատրաստի նախագծին, ապա այն Հայկ Մարությանի սեղանին է, ուղղակի անհասկանալի պատճառներով Մարությանը չի ցանկանում կյանքի կոչել այդ նախագիծն ու առաջնորդվել դրանով»:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ, կա՞մք չունեն, մեր զրուցակիցը չցանկացավ պատասխանել, միայն նշեց, որ երևի դա Հայկ Մարությանի «հագով» չէ: